ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Միայն Արցախի խնդիրը չէ մարդկանց փողոց հանել»

«Միայն Արցախի խնդիրը չէ մարդկանց փողոց հանել»
13.05.2022 | 07:39

Դառնամ ու սրտնեղած դիմեմ այս անգամ իմ սիրելի արցախցիներին. ախր, ա՛յ չորս հինգ հոգի, խոտան հայ, պատահականորեն ծնված ասպետական այդ լեռնաստանում, ինչպե՞ս կարողացաք ձեր ցռան հալին թագավոր դառնալ և ամբողջ աշխարհին լարել ձեր հպարտ, իշխանարյուն, արդարահաց հայրենակիցների դեմ: Կարող էիք, չէ՞, գոնե հիմա ապաշխարել արածներիդ համար, ներողություն հայցել և ազատել ձեր հերոսական երկրամասը այս թոկազերծ թազիների ամենօրյա կաղկանձից:


Իմաստ ունի՞ այս պայմաններում արցախյան ինչ-որ ճչան բնորոշիչ դարձնել տասնյակ հազարավորների երթի դիմագիծ. մե՛կ արցախյան տարազով առաջնորդող կնոջ վիճահարույց կերպարով, մե՛կ ժենգայլով հացի ու կորկոտի ծիծաղաշարժ հյուրասիրմամբ, մե՛կ «Ա՛ր-ցախ., Ա՛ր-ցախ» կոչնակներով: Հասկացեք, սա միայն արցախյան շարժում չէ, համահայկական է: Միայն Արցախի խնդիրը չէ մարդկանց փողոց հանել, վճռվում է մեր ընդհանուր հայրենիքի ճակատագիրը:


Հերի՛ք է շուն հաչացնենք մեզ վրա: Շրջահայաց լինենք ու չափի մեջ:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7660

Մեկնաբանություններ